«Լիվերպուլի» իտալացի հարձակվող Ֆեդերիկո Կիեզան անդրադարձել է թիմի տարած հաղթանակին «Սաութհեմփթոնի» նկատմամբ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում:
«Էնֆիլդում» կայացած խաղն ավարտվել է «մերսիսայդցիների» 2-1 հաշվով հաղթանակով: Կիեզան կատարել է երկու գոլային փոխանցում և ճանաչվել խաղի լավագույն ֆուտբոլիստ:
«Ես վայելեցի խաղը։ Միշտ սիրել եմ «Լիվերպուլի» կազմում խաղալ «Էնֆիլդում»։ Բայց պետք է ասեմ, որ թիմը այդքան էլ լավ չխաղաց։
Պետք է ավելի կենտրոնացած լինեինք սկզբից։ Սակայն, վերջում մենք հաղթեցինք, ինչը և ուզում էինք», – ասել է Ֆեդերիկո Կիեզան BBC-ին: