Քրիստոֆեր Նկունկուն հայտնել է իր ծրագրերի մասին

«Միլանի» նորեկ Քրիստոֆեր Նկունկուն ասել է, որ Իտալիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Լեչեի» նկատմամբ տարած 3-0 հաշվով հաղթանակից հետո իրեն հարմարավետ է զգում իտալական թիմում։

27-ամյա ֆուտբոլիստը այդ խաղում դարձել է գոլ հեղինակ։

«Ես ինձ լավ եմ զգում և վճռականորեն տրամադրված եմ ավելի շատ խաղալու։ Աշխատում եմ ավելի լավ մարզավիճակ ձեռք բերելու համար։ Այստեղ ինձ հարմարավետ եմ զգում։ Ինձ շատ ջերմ ընդունելություն են ցուցաբերել, և շրջապատումս բոլորը՝ մարզչական անձնակազմից և թիմակիցներից մինչև երկրպագուներ, հիանալի մթնոլորտ են ստեղծում։ Ես ուրախ եմ խաղալ «Միլանի» կազմում», – TeleLombardia-ին տված հարցազրույցում ասել է հարձակվողը։

Նկունկուն այս ամռանը «Չելսիից» միացավ «Միլանին»՝ իտալական ակումբի հետ պայմանագիր կնքելով մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։