Միկել Արտետա․ «Նրա վերականգնումը ամիսներ կտևի»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է թիմի հարձակվող Կայ Հավերցի առողջական վիճակի մասին։

«Ինչ վերաբերում է Հավերցին, մենք գիտենք, որ նրա վերականգնումը ամիսներ կտևի։ Ես ճշգրիտ չգիտեմ, թե քանի շաբաթ կտևի, քանի որ Կայի հետ երբեք չգիտես, նա բոլորովին այլ է։ Մենք շատ ենք կարոտում նրան։

Հուսով եմ, որ նա երկար ժամանակով կվերադառնա։ Շատ կարևոր է հոգ տանել նրա ծնկի մասին։ Նա ապաքինվում է», – Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։