«Նյուքասլի» բրազիլացի կիսապաշտպան Բրունո Գիմարաեշը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։
Լրագրող Լի Ռայդերի խոսքով՝ «Նյուքասլը» հունիսի սկզբին մերժել է «Մանչեսթեր Սիթիի» 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի առաջարկը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը չէր ցանկանում լքել «կաչաղակները» և ցանկություն էր հայտնել շարունակել իր կարիերան ակումբում։ Այդ պատճառով «քաղաքայինները» դիմել են Տիջանի Ռեյնդերսին։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է հինգ խաղի բոլոր մրցաշարերում և դարձել մեկ գոլի հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։