«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը անդրադարձել է կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հասցեին ուղղված քննադատությանը։
«Ես երբեք այսպես չեմ զգացել։ Ես հեռու եմ մնում սոցիալական ցանցերից, և դա լավ բան է։ Բայց կարծում եմ, որ «Բարսելոնայի» յուրաքանչյուր երկրպագու հասկանում է, թե որքան կարևոր է Ֆրենկին մեզ համար։ Հիանալի է, որ մենք ունենք նրա նման ֆուտբոլիստ», – մամուլի ասուլիսում ասել է Ֆլիկը։
28-ամյա հոլանդացին այս մրցաշրջանում մասնակցել է չորս խաղի բոլոր մրցաշարերում, սակայն չի կարողացել արդյունավետ գործողություններով աչքի ընկնել։ Դե Յոնգի ներկայիս պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի կեսերը։