«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր թիմի ներկայիս մարզավիճակի մասին: «Քաղաքացիները» վերջերս ոչ-ոքի՝ 1-1 խաղացին «Արսենալի» հետ արտագնա խաղում, սակայն քննադատության են ենթարկվել չափազանց պաշտպանողական մոտեցման համար:
«Մենք կշարունակենք քայլ առ քայլ կատարելագործվել: Ինձ շատ դուր եկան «Մանչեսթեր Յունայթեդի» և «Նապոլիի» դեմ խաղերը, բայց «Արսենալը» բոլորովին այլ պատմություն է: Իմ թիմերը նախկինում նույնպես այսպես են խաղացել «Արսենալի» դեմ, բայց այդքան հաջող չէր: Կարծում եմ՝ սա դրական ազդեցություն կունենա ապագայում», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Report-ը:
«Մանչեսթեր Սիթին» այսօր Լիգայի գավաթի խաղարկությունում կմրցի «Հադերսֆիլդ Թաունի» հետ: