«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քննադատել է մրցավարներին և VAR-ի աշխատանքը Պորտուգալիայի առաջնության հերթական տուրի «Ռիո Ավեի» դեմ խաղից (1:1) հետո, հաղորդում է Record-ը։
Հանդիպման ընթացքում Սերժիու Գելիուի խփած գոլը չհաշվվեց՝ Նիկոլաս Օտամենդիի խախտման պատճառով։
«Արդյունքը բացարձակապես արդար չէ, քանի որ հաղթել ցանկանում էր միայն մեկ թիմը, իսկ մյուսը ձգտում էր ոչ-ոքիի։ Ինձ դուր չի գալիս, երբ խաղի հերոսը դառնում է էկրանի առջև նստած մարդը։ Մրցավարը բնավորություն չուներ», – նշել է Մոուրինյոն։