Ալեքսանդր Իսակ․ «Ամեն ինչ կախված կլինի իմ ֆիզիկական վիճակից»

«Լիվերպուլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը թարմացրել է իր վիճակագրությունը։ Երեքշաբթի օրը «Լիվերպուլի» աստղային նորեկը խփեց իր առաջին գոլը թիմի կազմում՝ «Սաութհեմփթոնի» դեմ Լիգայի գավաթի խաղարկության խաղում։

Արնե Սլոտը խաղադաշտ էր դուրս բերել նրան մեկնարկային կազմում, բայց խաղակեսի ավարտին նրան փոխարինել է Ուգո Էկիտեկեն։ Լրագրողները հարցրել են Իսակին, թե արդյոք նա պատրաստ է մեկնարկային կազմում խաղալ սեպտեմբերի 27-ին «Քրիստալ Փելասի» դեմ Պրեմիեր լիգայի առաջիկա խաղում։

«Ես ինձ լավ եմ զգում, իմ մարզավիճակը բարելավվում է խաղից խաղ։ Այս պահին դժվար է միանշանակ պատասխան տալ։ Ամեն ինչ կախված կլինի իմ ֆիզիկական վիճակից և խաղից, բայց ես ինձ լավ եմ զգում և զգում եմ, որ կարող եմ փոփոխություն մտցնել խաղերում», – ասել է 25-ամյա հարձակվողը ITV-ին տված հարցազրույցում։

«Լիվերպուլը» Ալեքսանդր Իսակին ձեռք է բերել «Նյուքասլից» 145 միլիոն եվրոյով։