«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին մենիսկի վնասվածքի պատճառով դաշտից դուրս կմնա մոտ 4-5 ամիս, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
21-ամյա իսպանացի ֆուտբոլիստը սեպտեմբերի 23-ին ենթարկվել է արթրոսկոպիկ վիրահատության։ Բժիշկները նախընտրել են կարել մենիսկը՝ այն պահպանելու համար։
Այս վնասվածքի հետևանքով Գավին այլևս չի մասնակցի ընթացիկ մրցաշրջանի հանդիպումներին։ 2025/26 մրցաշրջանում նա հասցրել է մասնակցել 2 խաղի և կատարել 1 գոլային փոխանցում։