«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն Լամին Յամալին տեսնում է որպես իր ժառանգության շարունակող։ Նա կարծում է, որ ցանկացած ֆուտբոլի երկրպագու պետք է սիրի Յամալի խաղը, որպես աստղային խաղացողի։
«Եթե սիրում ես ֆուտբոլ, անհնար է չսիրել նրան։ Նա ունի հեշտ, ստեղծագործ խաղաոճ, որը դիտելը մաքուր հաճույք է», – Ռոնալդինյոյի խոսքերն է մեջբերում derbyderbyderby.it-ը։
Ռոնալդինյոն խաղացել է «Բարսելոնայի» կազմում 2003-ից 2008 թվականներին։ Նա 2005 թվականին նվաճել է «Ոսկե գնդակը»։