«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը մեկնաբանել է Դեյան Կուլուսևսկու վիճակը։ Մայիսին շվեդը վիրահատվել է ծնկի վնասվածքի պատճառով։
«Իհարկե, Կուլուսևսկին բարձրակարգ խաղացող է։ Ես միշտ հավանել եմ նրա խաղը։ Նա մեզ համար և ինձ համար կարևոր խաղացող է։ Նրա վերադարձի ճշգրիտ ամիսը նշելու փոխարեն, ես պարզապես կասեմ, որ ուզում եմ, որ նա վերադառնա որքան հնարավոր է շուտ։ Դա վաղը տեղի չի ունենա, բայց հուսով եմ՝ շուտով կլինի», – ասել է Ֆրանկը մամուլի ասուլիսում։
Նախկինում հաղորդվել էր, որ Դեյան Կուլուսևսկին բաց կթողնի մինչև 2025 թվականի վերջը։