«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին վիրահատության կարիք կունենա

«Բարսելոնան» հայտարարել է, որ կիսապաշտպան Գավին բժշկական օգնության կարիք կունենա մենիսկի խնդրի պատճառով։

Իսպանական ակումբը չի նշել, թե որքան ժամանակ 21-ամյա իսպանացին կբացակայի։ EPSN-ը հայտնում է, որ ֆուտբոլիստը բաց կթողնի առնվազն մինչև 2025 թվականի նոյեմբերը։

«Գավին ինտենսիվ ֆիզիկական հետազոտություն է անցել աջ ծնկի միջային մենիսկի ճառագայթային վնասվածքի կոնսերվատիվ բուժման ավարտից հետո։ Մենք եզրակացրել ենք, որ լավագույն հնարավոր վերականգնումը և մրցակցային գործունեությանը վերադառնալն ապահովելու համար Գավին այս երեքշաբթի կանցնի արթրոսկոպիկ հետազոտություն՝ ակումբի անձնակազմի հսկողության ներքո», – ասվում է հայտարարության մեջ։

2025/26 մրցաշրջանում Գավին մասնակցել է երկու խաղի և կատարել մեկ գոլային փոխանցում։