Ուսման Դեմբելե. «Նա մի օր կնվաճի «Ոսկե գնդակը»»

ՊՍԺ-ի հարձակվող և 2025 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Ուսման Դեմբելեն նկարագրել է, թե ինչպես է ընկալել Լամին Յամալի հետ մրցակցությունը։

«Մենք ամբողջ մրցաշրջանի ընթացքում հետևել ենք Լամին Յամալի խաղին. նա ակնառու ֆուտբոլիստ է՝ անսահման հասունությամբ։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, նա կնվաճի այնպիսի անհատական մրցանակներ, ինչպիսին է «Ոսկե գնդակը»։ Կային նաև այլ մրցակիցներ, և դա հիանալի պայքար էր», – Դեմբելեի խոսքերն է մեջբերում Canal-ը։

18 տարեկանում Լամին Յամալը ճանաչվեց տարվա ամենաերիտասարդ ֆուտբոլիստ և նաև զբաղեցրեց երկրորդ տեղը «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում։