«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է Ա Սերիայի չորրորդ տուրում «Պիզայի» նկատմամբ տարած հաղթանակը։ Գործող չեմպիոնը հաղթել է 3-2 հաշվով։
«Հաղթանակը երբեք հեշտ չի տրվում։ Այս խաղը հեշտ չէր, և մենք ուրախ ենք, որ կարողացանք սկսել չորս անընդմեջ հաղթանակով։ Անցյալ մրցաշրջանի հաջողությունից հետո մեր թիմից մեծ սպասելիքներ կան», – մասնագետի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Անտոնիո Կոնտեի թիմը մնում է Իտալիայի առաջնության միակ ակումբը, որը մրցաշրջանի սկզբում միավոր չի կորցրել։ «Նապոլին» գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը 12 միավորով։