Ժորժե Մենդեշ․ «Նա շատ «Ոսկե գնդակներ» կնվաճի»

Ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշը կարծում է, որ «Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Լամին Յամալը ապագայում շատ «Ոսկե գնդակներ» կնվաճի։

«Յամալը շատ «Ոսկե գնդակներ» կնվաճի», – գործակալի խոսքերն է մեջբերել El Chiringuito TV-ն։

Հիշեցնենք, որ Յամալը քվեարկության արդյունքում զբաղեցրեց երկրորդ տեղը։ Այս տարվա «Ոսկե գնդակի» դափնեկիրը ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն էր։