Լամին Յամալի հայրը «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունից հետո. «Հաջորդ տարին մերն է»

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի հայրը՝ Մունիր Նասրաուին, վստահություն է հայտնել, որ իր որդին 2026 թվականին կնվաճի «Ոսկե գնդակը»։

18-ամյա իսպանացին 2025 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում զբաղեցրեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Ուսման Դեմբելեին։

«Հաջորդ տարին մերն է», – մրցանակաբաշխությունից հետո Նասրաուիի խոսքերն է մեջբերել El Partidazo de COPE-ն։

Լամին Յամալը երկրորդ անգամ անընդմեջ ստացավ «Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի» մրցանակը։ 2024/25 մրցաշրջանում ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 55 խաղում խփել է 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։ Նա թիմի հետ նվաճել է Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը։