ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն մեկնաբանել է «Բարսելոնայի» կազմում իր ելույթը «Ոսկե գնդակը» նվաճելուց հետո։
«Ես իրականացրել եմ «Բարսելոնայի» կազմում խաղալու իմ երազանքը։ Ես խաղացել եմ այնպիսի հայտնի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Լիոնել Մեսսին և Անդրես Ինյեստան, և շատ բան եմ սովորել նրանցից», – ասել է Դեմբելեն France Football մրցանակաբաշխության ժամանակ։
28-ամյա ֆրանսիացին ճանաչվեց 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյան՝ երրորդը։
Դեմբելեն «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 2017-ից 2023 թվականներին։ 2024/25 մրցաշրջանում Դեմբելեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 53 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով 35 գոլ և կատարելով 16 գոլային փոխանցում։ Ֆրանսիացին թիմի հետ նա հաղթել է Ֆրանսիայի առաջնությունը, Ֆրանսիայի գավաթը, Ֆրանսիայի Սուպերգավաթը և Չեմպիոնների Լիգան։
Ուսման Դեմբելեն իր կարիերայում առաջին անգամ նվաճել է «Ոսկե գնդակը»։