Պրեմիեր Լիգայի աստղերից մեկը կարող է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»

«Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբան կարող է կարիերան շարունակել «Ռեալ Մադրիդում», ըստ TBR Football-ի։

Ըստ աղբյուրի՝ մադրիդյան ակումբը դիտել է 24-ամյա ֆրանսիացու խաղը «Մանչեսթեր Սիթիի» դեմ 1-1 հաշվով ավարտված խաղում։

Սալիբան «Արսենալում» հանդես է գալիս 2019 թվականի ամռանից։ Լոնդոնյան ակումբի կազմում պաշտպանը 138 խաղում խփել է 7 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում և ստացել 13 դեղին քարտ։