«Ինտերի» ավագ Լիոնել Մեսսին շնորհավորել է ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեին «Ոսկե գնդակի» հաղթանակի կապակցությամբ։
«Հրաշալի է, Ուսման։ Շնորհավորում եմ, շատ ուրախ եմ քեզ համար։ Դու արժանի ես դրան», – գրել է Մեսսին Դեմբելեի գրառման տակ գտնվող մեկնաբանություններում։
Ֆրանսիացին քվեարկության ժամանակ գերազանցել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալին։
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին իր կարիերայում ռեկորդային 8 անգամ նվաճել է «Ոսկե գնդակը»։