«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման խոսել է ՊՍԺ-ից իր հեռանալու մասին՝ Լև Յաշինի մրցանակը ստանալուց հետո։
Իտալացի ֆուտբոլիստը մրցանակը նվաճել է իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ։
«Այո, երբ այդքան շատ դրականություն ես զգում և շատ ժամանակ ես անցկացնում լավ ընկերների հետ, դա հեշտ չէ։ Բայց ճշմարտությունն այն է, որ ես գտա մի հիանալի ակումբ՝ հիանալի ֆուտբոլիստներով, և նրանք ինձ ընդունեցին մեծ ընտանիքում, և դա կարևոր է ինձ համար։
Փոփոխությունը դժվար է, բայց ՊՍԺ-ում ես գտա իսկապես հիանալի երկրպագուներ, հիանալի ֆուտբոլիստներ, մարզիչ, սպորտային տնօրեն և նախագահ։ Ահա թե ինչու ես ուզում էի մնալ», – Դոննարումայի խոսքերն է մեջբերում Reuters-ը։