Ballon d’Or 2025․ Ուսման Դեմբելեն՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր

ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն նվաճեց 2025 թվականի «Ոսկե գնդակը»։

Նախորդ մրցաշրջանում «Պարի Սեն Ժերմենի» կազմում ֆրանսիացին նվաճել է Ֆրանսիայի առաջնությունը, Ֆրանսիայի գավաթը, Ֆրանսիայի Սուպերգավաթը և Չեմպիոնների Լիգան։

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյան՝ երրորդը։

2024/25 մրցաշրջանում Դեմբելեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 53 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով 35 գոլ և կատարելով 16 գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում մրցանակը նվաճել էր «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։