Ballon d’Or 2025․ «Պարի Սեն Ժերմենը»՝ տարվա լավագույն ակումբ

«Պարի Սեն Ժերմենը» «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվեց 2025 թվականի լավագույն ակումբ։

Նախորդ մրցաշրջանում Լուիս Էնրիկեի գլխավորությամբ փարիզցիները նվաճեցին Ֆրանսիայի առաջնությունը, Ֆրանսիայի գավաթը և Ֆրանսիայի Սուպերգավաթը։ Փարիզյան թիմը նաև նվաճեց Չեմպիոնների Լիգան՝ եզրափակչում 5-0 հաշվով հաղթելով «Ինտերին»։