«Մանչեսթեր Սիթիի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվեց տարվա լավագույն դարպասապահ։
Դոննարումման Լև Յաշինի անվան մրցանակը իր կարիերայի ընթացքում նվաճեց երկրորդ անգամ, առաջին անգամ մրցանակը իտալացին նվաճել է 2021 թվականին։
2024/25 մրցաշրջանում 26-ամյա իտալացին ՊՍԺ-ի հետ թրեբլ ձևակերպեց՝ նվաճելով Ֆրանսիայի առաջնությունը, Ֆրանսիայի գավաթը և Չեմպիոնների Լիգան։