Էնցո Մարեսկան անդրադարձել է Քոուլ Պալմերի առողջական վիճակին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է թիմի հարձակվող Քոուլ Պալմերի առողջական վիճակի մասին։

«Նա մեծ ջանքեր գործադրեց շաբաթ օրը խաղալու համար։ Նա հանձնեց թեստերը, ամեն ինչ լավ էր, բայց ոչ 100 տոկոսով։ Դժբախտաբար, նա որոշակի ցավեր զգաց, ուստի մենք որոշեցինք փոխարինել նրան», – ասել է Մարեսկան BBC-ին։

23-ամյա անգլիացին այս մրցաշրջանում «Չելսիի» կազմում անցկացրել է չորս խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով երկու գոլ։