Չավին կարող է գլխավորել անգլիական գրանդը

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավի Էռնանդեսը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», ըստ El Nacional-ի։

Աղբյուրի համաձայն՝ Չավին լրջորեն դիտարկվում է որպես Ռուբեն Ամորիմի հավանական փոխարինող, որի ապագան ակումբում դեռևս կասկածի տակ է։

Հինգ խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ տեղը՝ յոթ միավորով։ Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 27-ին, «Կարմիր սատանաները» կմեկնեն «Բրենտֆորդ»։