«Բարսելոնան» քննարկում է պաշտպանությունը ուժեղացնելու հնարավորությունը և ուշադրությունը սևեռել է «Սպորտինգի» պաշտպան Գոնսալո Ինասիոյի վրա, ըստ The Athletic-ի։
Կատալոնական ակումբը մի քանի ամիս է, ինչ հետևում է 24-ամյա պորտուգալացուն, և նրա նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է Ինիգո Մարտինեսի՝ Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» տեղափոխվելուց հետո։
Գոնսալո Ինասիոն այս մրցաշրջանում անցկացրել է հինգ խաղ՝ կատարելով երկու գոլային փոխանցում։ «Բարսելոնան» հինգ խաղից ունի 13 միավոր և Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում երկրորդն է։