«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կոբի Մայնուն հետաքրքրված է իտալական Ա Սերիայի երկու ակումբներով։ «Յուվենտուսը» և «Ռոման» հետևում են 20-ամյա ֆուտբոլիստի իրավիճակին, հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով AS Roma Live-ին։
«Կարմիր սատանաները» կարող են թույլ տալ անգլիացի կիսապաշտպանին վարձակալությամբ հեռանալ հունվարին, եթե նա մինչ այդ չկարողանա ներգրավվել հիմնական կազմում։
Կոբի Մայնուն պատրաստ էր վարձակալությամբ հեռանալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է բաց թողնել ֆուտբոլիստին։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։