«Բավարիայի» պաշտպան Դայո Ուպամեկանոն ցանկանում է լքել Բունդեսլիգան և տեղափոխվել Լա Լիգա, ըստ Marca-ի։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը ցանկանում է խաղալ «Ռեալ Մադրիդում»։ 26-ամյա պաշտպանի գործակալը սկսել է աշխատել «Արքայական» ակումբ հնարավոր տեղափոխության վրա։
Կենտրոնական պաշտպանը «Բավարիայում» է 2021 թվականի ամռանից։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը գերմանական գրանդի հետ լրանում է հաջորդ տարվա հունիսի վերջին։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։