«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտարարել է, որ կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ երեք շաբաթ։
Նախորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին, կիսապաշտպանը խաղացել է կես ժամից մի փոքր ավելի՝ Լա Լիգայի հինգերորդ տուրում «Խետաֆեի» դեմ 3-0 հաշվով հաղթանակի ժամանակ։
Այս մրցաշրջանում 22-ամյա Լոպեսը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է հինգ խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով երկու գոլ։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը իսպանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։