«Սլովանը» շնորհավորել է Տիգրան Բարսեղյանի տարեդարձը

Բրատիսլավայի «Սլովանը» սոցցանցերում շնորհավորել է թիմի վինգեր և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանին։ Սեպտեմբերի 22-ին ֆուտբոլիստը նշեց իր 32-րդ տարեդարձը։

Բարսեղյանը «Սլովանին» միացել է 2022 թվականի հունվարին։ Այդ ընթացքում նա մասնակցել է 166 խաղի, խփել 55 գոլ և կատարել 35 գոլային փոխանցում։ Հայ կիսապաշտպանն ակումբի կազմում չորս անգամ դարձել է Սլովակիայի չեմպիոն։