«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիան հայտարարել է, որ պատրաստ է խաղալ ցանկացած դիրքում: Կիրակի օրը 24-ամյա ֆուտբոլիստը օգնեց կատալոնացիներին 3-0 հաշվով ջախջախել «Խետաֆեին»՝ խաղալով սկզբից մինչև վերջ: Այս մրցաշրջանում Հանս-Դիտեր Ֆլիկը Գարսիային տեղակայել է ինչպես կենտրոնական պաշտպանության, այնպես էլ աջ եզրային պաշտպանի դիրքում, մինչդեռ անցյալ մրցաշրջանում նա հաճախ խաղում էր պաշտպանական կիսապաշտպանությունում:
«Ես պատրաստ եմ խաղալ ցանկացած դիրքում, որը մարզիչը կցանկանա, ամենակարևորը որքան հնարավոր է հաճախ դաշտ դուրս գալն ու հաղթելն է: Մենք բոլորս ուզում ենք հաղթել խաղերում», – Գարսիայի խոսքերն է մեջբերել իսպանական լրատվամիջոցները:
«Բարսելոնայի» հաջորդ Լա Լիգայի խաղը կկայանա սեպտեմբերի 25-ին՝ «Ռեալ Օվիեդոյի» դեմ: