Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի թևային հարձակվող Ուսման Դեմբելեն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Փարիզում կմասնակցի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության արարողությանը, ըստ Marca-ի։
Աղբյուրը նաև նշում է, որ իր թիմակցին կօգնեն Ժոաո Նևեշը և Դեզիրե Դուեն, ովքեր ներկայումս բացակայում են վնասվածքների պատճառով։
Դեմբելեն համարվում է այս տարվա հեղինակավոր մրցանակը նվաճելու ֆավորիտը։ Նրա հիմնական մրցակիցներն են «Բարսելոնայի» խաղացողներ Լամին Յամալը և Ռաֆինյան։
ՊՍԺ-ի մնացած խաղացողները և մարզչական անձնակազմը չեն մասնակցի արարողությանը՝ «Մարսելի» դեմ հետաձգված խաղի պատճառով։
Խաղը կկայանա սեպտեմբերի 22-ին և կսկսվի Երևանի ժամանակով ժամը 22:00-ին։