«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվան խոսել է այն մասին, թե որ խաղացողներին է համարում իր ամենադժվար մրցակիցները՝ Չեմպիոնների լիգայում։
«Սիթիի» ավագը նշել է երկու բրազիլացիների՝ Վինիսիուս Ժունիորի և Ռոդրիգոյի անունները, որոնք երկուսն էլ «Ռեալ Մադրիդից» են։
«Չեմպիոնների լիգայի ամենադժվար մրցակիցնե՞րը։ «Ռեալ Մադրիդը», Վինիսիուսը և Ռոդրիգոն», – պորտուգալացու խոսքերն է մեջբերում Telemundo Deportes-ը։
«Մանչեսթեր Սիթին» պարբերաբար մրցում է «Լոս Բլանկոսի» հետ Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարում։ Անցյալ մրցաշրջանում Խոսեպ Գվարդիոլայի թիմը կրկին դուրս մնաց մադրիդյան հսկայից՝ պարտվելով փլեյ-օֆֆի նախնական փուլում։