Քրիստիան Կիվու. «Բարեբախտաբար, ամեն ինչ լավ ավարտվեց»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն պատասխանել է լրագրողների հարցերին «Սասուոլոյի» նկատմամբ տարած 2-1 հաշվով հաղթանակից հետո:

«Ներաձուրիները» ավարտեցին Սերիա Ա-ում պարտությունների շարքը՝ կիրակի օրը՝ չորրորդ տուրում, տանը հաղթելով լիգայի նորեկներին:

«Ամենակարևորն այն է, որ մենք հասանք այն հաղթանակին, որը մեզ շատ էր պետք, և մենք լավ խաղացինք: Մենք հնարավորություն ունեինք հաշիվը կարգավորելու ավելի վաղ, բայց «Սասուոլոյի» դարպասապահը հիանալի խաղաց: Խաղի վերջում գոլ բաց թողնելը լարվածություն ստեղծեց, բայց մենք փորձեցինք շարունակել մեր խաղը:

Բարեբախտաբար, ամեն ինչ լավ ավարտվեց: Մենք կարող ենք ավելի արագ փոխանցումներ կատարել և ավելի լավ հարձակվել, բայց կարևոր է նշել խաղացողների բնավորությունը, նպատակասլացությունը և լավ մտածելակերպը», – Ասել էլ Կիվուն։

Հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 27-ին, «Ինտերը» կխաղա «Կալյարիի» դեմ: