Հանս-Դիտեր Ֆլիկ. «Ինձ դուր չի գալիս ձեր հարցը»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է «Ոսկե գնդակի» առաջիկա արարողության մասին:

Միջոցառումը տեղի կունենա Փարիզում երկուշաբթի՝ սեպտեմբերի 22-ին: «Բլաուգրանայի» մարզիչը նախկինում հայտարարել էր, որ հարգում է արարողությունը և ուրախ կլինի մասնակցել դրան իր թիմի խաղացողների հետ:

Լրագրողները այս հայտարարությունը մեկնաբանել են որպես «Ռեալ Մադրիդի» հասցեին ուղղված քննադատություն, որը որոշել էր բոյկոտել մրցանակաբաշխությունը անցյալ տարի: Գերմանացի մարզիչը մերժել է նման ենթադրությունները:

«Եկեք… Ես այնտեղ եմ գնում, քանի որ առաջադրվել եմ մարզչական մրցանակի, իսկ մենք ունենք խաղացողներ, որոնք հավակնում են տարբեր մրցանակների: Սա ոչ մի կապ չունի «Ռեալ Մադրիդի» հետ: Ինձ դուր չի գալիս ձեր հարցը: Ես չեմ ուզում խոսել «Ռեալ Մադրիդի» կամ այլ ակումբների մասին. ես կենտրոնացած եմ միայն «Բարսելոնայի» վրա», – պատասխանել է Ֆլիկը «Խետաֆեի» նկատմամբ 3-0 հաշվով հաղթանակից հետո մամուլի ասուլիսում:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» «Ոսկե գնդակի» երեսուն թեկնածուների թվում էին Լամինե Յամալը, Պեդրին, Ռաֆինյա Դիասը և Ռոբերտ Լևանդովսկին: