«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Արսենալի» հետ արտագնա խաղում գրանցված 1-1 հաշվին։ «Քաղաքայինները» գոլ բաց թողեցին երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակում։
«Այս շաբաթ մենք մի քանի դժվար խաղեր ունեցանք՝ «Յունայթեդի» հետ, ապա Չեմպիոնների լիգայում։ Այսօր խաղացինք ուժեղ թիմի դեմ։ Գլխարկս հանում եմ իմ թիմի դիմացկունության համար։ Շատ դժվար է հարձակումներ կառուցել, երբ խաղում ես բարձր պրեսինգի պայմաններում։ Կարծում եմ՝ արդյունքը արդարացի էր։ Ընդհանուր առմամբ, «Արսենալն» ավելի լավն էր։ Մենք շատ հոգնած էինք։ «Նապոլիի» հետ հանդիպումը շատ հուզիչ էր, և վերականգնողական օրվա ավարտից հետո անմիջապես մեկնեցինք Լոնդոն։ Բացի այդ, մենք ունենք շատ վնասվածքներ», — Sky Sports-ի փոխանցմամբ՝ ասել է Գվարդիոլան։
Հինգ տուրից հետո «Սիթին» 7 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականում։