«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները հիասթափված են «Արսենալի» դեմ հանդիպման արդյունքից

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի «Արսենալի» դեմ խաղը.

«Ցավոք, մենք գոլ բաց թողեցինք վերջին րոպեներին։ Դժվար խաղ էր։ Մենք հնարավորություններ ունեինք 2-0 հաշվով առաջ անցնելու։ Երբ դու գոլ ես բաց թողնում վերջին րոպեներին, դա հիասթափեցնող է։ Բոլորը գիտեն, որ դժվար է այստեղ խաղալ «Արսենալի» դեմ։ Մենք պետք է շարունակենք աշխատել», – «Մանչեսթեր Սիթիի» խաղացողի խոսքերն է մեջբերել BBC-ն։

Խաղը տեղի է ունեցել կիրակի օրը և ավարտվել է ոչ-ոքի, երկու թիմերն էլ խփել են մեկական գոլ։