Մաուրիցիո Սարրի. «Մենք արժանի չէինք պարտության»

«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է Հռոմի դերբիի արդյունքները։ Իտալիայի առաջնության չորրորդ տուրի խաղն ավարտվել է «Գայլերի» 1-0 հաշվով հաղթանակով։

«Առաջին խաղակեսում մենք չորս կամ հինգ հնարավորություն ունեինք առաջ անցնելու։ Մենք պարտվեցինք խաղը լուրջ սխալի պատճառով։ Կտեսնենք՝ տեխնիկական սխալ էր, թե ոչ։ Մենք լավ խաղ խաղացինք, բայց այդպես էլ պարտվեցինք։ Մենք ցավում ենք մեր երկրպագուների համար։ Նրանք աջակցեցին մեզ։ Ես ցավում եմ թիմի համար. նրանք արժանի չէին պարտության», – Սարիի խոսքերն է մեջբերում DAZN-ը։

Այս խաղից հետո «Ռոման» ինը միավորով չորրորդ տեղում է։ «Լացիոն»՝ երեք միավորով տասնչորսերորդ տեղում։