Մադրիդի «Ռեալի» ավագ և աջ պաշտպան Դանիել Կարվախալը ներողություն է խնդրել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Մարսելի» դեմ խաղում (2:1) ստացած կարմիր քարտի համար։
Կարվախալը խաղադաշտ մտավ 5-րդ րոպեին, սակայն 72-րդ րոպեին հեռացվեց՝ մրցակցի դարպասապահ Խերոնիմո Ռուլիին գլխով հարվածելու պատճառով։
«Ցանկանում եմ ներողություն խնդրել իմ հեռացման և ոչ պատշաճ վարքագծի համար։ Դա անընդունելի է նման մակարդակի խաղի և իմ կարգավիճակի համար։ Խոստանում եմ՝ այլևս չի կրկնվի։ Թիմը մեծ ջանք գործադրեց և կարողացավ հաղթանակ տանել», — նշել է Կարվախալը՝ ըստ Marca-ի։
Հաջորդ տուրում «արքայական ակումբը» սեպտեմբերի 30-ին կմրցի «Կայրաթի» հետ։