Ստեֆան Օրտեգան կարող է տեղափոխվել Ա Սերիա

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ստեֆան Օրտեգան կարող է կարիերան շարունակել Իտալիայում։

32-ամյա դարպասապահը «Մանչեսթեր Սիթիի» ծրագրերի մեջ չի մտնում, քանի որ նա համարվում է միայն երրորդ տարբերակ՝ Ջանլուիջի Դոննարումայից և Ջեյմս Թրաֆորդից հետո։ Ակումբը պատրաստ էր ամռանը բաց թողնել գերմանացուն, բայց գնորդ այդպես էլ չգտնվեց։

Ըստ Transfer News Live-ի՝ հղում անելով Inter Live-ին, «Ինտերը» այժմ թիրախավորել է Ստեֆան Օրտեգային։ «Ներաձուրիի» ղեկավարությունը «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստին տեսնում է որպես Յան Զոմմերի ապագա փոխարինող։

Տրանսֆերը կարող է տեղի ունենալ հունվարին։ Ստեֆան Օրտեգայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ լրանում է հաջորդ ամռանը։