«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոսել է վիրահատությունից հետո խաղադաշտ վերադառնալու մասին։
«Ես շատ եմ կարոտել այս խաղը և ձեզ բոլորիդ։ Ես իսկապես խոնարհված եմ այն սիրով, որը դուք այսօր ինձ ցույց տվեցիք մարզադաշտում և բոլորի աջակցությամբ իմ վերականգնման ողջ ընթացքում, դա շատ բան է նշանակում ինձ համար։ Հիմա անցնենք ընդհանուր պատկերին։ Բարև Մադրիդ», – գրել է 22-ամյա անգլիացին սոցիալական ցանցերում։
Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Բելինգհեմը մասնակցել է 31 խաղի, խփել 9 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։