«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Պորտուգալիայի լիգա վերադառնալու մասին։
«Եթե ինձ հարցնեք, թե արդյոք «Պորտոն» աշխարհի ամենամեծ ակումբներից մեկն է, պատասխանը՝ այո։ Ես «Բենֆիկա» չեմ եկել «Պորտուին» զայրացնելու կամ նեղացնելու համար։ Ես այստեղ եմ եկել մեծ ակումբում աշխատանքից հաճույք ստանալու համար, որն ունի մեծ ամբիցիաներ։ Հուսով եմ՝ նրանք ինձանից զայրացած կամ հիասթափված չեն:
«Բենֆիկա» ժամանելուց հետո ես խոսեցի «Պորտուի» նախագահ Անդրե Վիլաշ-Բոաշի և «Սպորտինգի» նախագահ Ֆրեդերիկո Վարանդասի հետ։ Այն փաստը, որ ես դարձել եմ «Բենֆիկայի» մարզիչ, չի նշանակում, որ ես գալիս եմ պայքարելու։
Կարծում եմ՝ կրկին ծափահարություններ կստանամ «Էստադիո դու Դրագաոում»։ Ակնհայտ է՝ ոչ։ «Պորտուն» իմ պատմության մեծ մասն է կազմում, և ես «Պորտուի» մասն եմ կազմում։
Երկրպագուները ինձ հիանալի ընդունելություն ցույց տվեցին, որին, կարծում եմ, արժանի էի, բայց մենք 90 րոպե թշնամիներ ենք, թշնամիներ խաղադաշտում՝ ուրիշ ոչինչ։ «Պորտուն» ուզում է հաղթել, և ես ուզում եմ հաղթել։ Ուրիշ ոչինչ», – Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում A Bola-ն։