«Բարսելոնան» փոխել է Մարկուս Ռեշֆորդի հետ կապված իր ծրագրերը

«Բարսելոնան» կարող է «Մանչեսթեր Յունայթեդից» ձեռք բերել հարձակվող Մարկուս Ռեշֆորդին։ Հուլիսին կատալոնական գրանդը անգլիացուն վարձակալեց մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

TBR Football-ի տվյալներով՝ «Բարսելոնան» տպավորված է Ռեշֆորդի խաղով և պատրաստ է բանակցել նրա մշտական ​​տրանսֆերի շուրջ արդեն հունվարին, այլ ոչ թե հաջորդ ամռանը։ Գործարքը կարող է կնքվել, եթե «Կարմիր սատանաները» համաձայնեն վաճառել իրենց ֆուտբոլիստին մոտավորապես 23 միլիոն եվրոյով։

Transfermarkt-ը Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։

Անգլիացին «Բարսելոնայի» կազմում անցկացրած հինգ խաղերում խփել է երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։