Պրեմիեր Լիգայի վեցերորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը հաղթեց «Չելսիին»։ Խաղն ավարտվեց 2-1 հաշվով։
Խաղի 4-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց դարպասապահ Ռոբերտո Սանչեսը, որից հետո մանչեսթերյան թիմը կարողացավ ստեղծել երկու գնդակի առավելություն՝ Բրունո Ֆերնանդեշի և Կազեմիրոյի գոլերի շնորհիվ։
«Ազնվականների» միակ գոլը խփել է Տրևո Չալոբան՝ 80-րդ րոպեին։