Կատալոնական «Բարսելոնայի» լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին նշել է, որ իր հիմնական նպատակը Ժոան Գարսիային աջակցելն է․
«Ես կմնամ նրա փոխարինողը։ Իմ աշխատանքն է օգնել նրան պատրաստվել ամենակարևոր խաղերին։ Նա արդեն Եվրոպայի լավագույն դարպասապահներից մեկն է, և ես ցանկանում եմ նպաստել նրա հաջողությանը», – ասել է Շչեսնին։
Շչեսնին «Բարսելոնա» է տեղափոխվել 2024-ի հոկտեմբերին։ Ակումբի կազմում նա անցկացրել է 30 խաղ, որոնցից 14-ում դարպասը պահել է անառիկ։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 1 միլիոն եվրո։