Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ «Էսպանյոլի» նկատմամբ Իսպանիայի Լա Լիգայի 5-րդ տուրի խաղում։
Հաշիվը 22-րդ րոպեին բացեց «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն։ 47-րդ րոպեին տանտերերի առավելությունն ավելացրեց Կիլիան Մբապեն՝ խփելով երկրորդ գոլը։