BUNDESLIGA. «Բավարիան» հաղթեց «Հոֆենհայմին»

Մյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի նոր մրցաշրջանում տարավ հերթական հաղթանակը՝ չորրորդ տուրում 4-1 հաշվով պարտության մատնելով «Հոֆենհայմին»։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, որն այսպիսով արդեն 10-րդ անգամ գրանցեց հեթ-տրիկ գերմանական գրանդի կազմում։

Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 12 միավորով միանձնյա առաջին տեղում է, մինչդեռ «Հոֆենհայմը» 6 միավորով գտնվում է 8-րդ հորիզոնականում։

Standings provided by Sofascore