Հարի Մագուայր․ «Նա արդեն մեծ ճնշման տակ է»

«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Հարի Մագուայրը պատասխանել է թիմի թանկարժեք նորեկ Բենջամին Շեշկոյի մասին հարցին: «Կարմիր սատանաները» հարձակվողին ձեռք են բերել «Լայպցիգից» օգոստոսին՝ ավելի քան 75 միլիոն եվրոյի դիմաց:

«Կարծում եմ՝ Շեշկոն կարևոր խաղացող կլինի թիմի համար: Նա դեռ շատ երիտասարդ է, բայց արդեն մեծ ճնշման տակ է. դա նորմալ է նման ակումբում: Նրան կարող է որոշ ժամանակ պահանջվել հարմարվելու համար, բայց նա ունի բոլոր գործիքները՝ ֆիզիկապես և մտավոր՝ «Մանչեսթեր Յունայթեդում» հաջողության հասնելու համար: Ես տպավորված եմ նրա աշխատանքով մարզումների ժամանակ: Նա հիանալի ավարտող է, և կարծում եմ, որ նա շատ գոլեր կխփի «Մանչեսթեր Յունայթեդի» համար», – ասել է Մագուայրը Sky Sports-ին:

Շեշկոն հինգ խաղ է անցկացրել «մանկունյանցիների» կազմում։