Ֆիլ Ֆոդեն. «Դա չպետք է արդարացում լինի ինձ համար»

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ֆիլ Ֆոդենը խոսել է նախորդ մրցաշրջանի անհաջողությունների մասին: «Քաղաքայինները» աղետալի մրցաշրջան են ունեցել, որի ընթացքում նրանց խաղացողների մեծ մասը, այդ թվում՝ անգլիացի հարձակողական կիսապաշտպանը, չեն կարողացել իրենց սովորական մակարդակով խաղալ:

«Անցյալ մրցաշրջանում ես այնքան լավ չխաղացի, որքան ցանկանում էի, բայց կարծում եմ, որ բոլորը վաղ թե ուշ անկումներ են ունենում: Ես իմ լավագույն մարզավիճակում չէի: Չնայած ամբողջ թիմը խնդիրներ ուներ, դա չպետք է արդարացում լինի ինձ համար: Մենք բոլորս էլ ձախողվեցինք, բայց ես տեսնում եմ նորից սկսելու պատրաստակամություն», – Ֆոդենի խոսքերն է մեջբերել «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը:

Հինգշաբթի օրը 25-ամյա «Մանչեսթեր Սիթիի» խաղացողը ճանաչվել է խաղի լավագույն խաղացող Չեմպիոնների լիգայի «Նապոլիի» դեմ խաղում (2-0):