«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է թիմի դարպասապահների մրցակցության մասին առաջիկա խաղերի համար։
23-ամյա Սեննե Լամմենսը, որը ձեռք է բերվել Անդրե Օնանային փոխարինելու համար, դեռ նորամուտ չի նշել «կարմիր սատանաների» կազմում։ Լրագրողների հարցին, թե արդյոք Ալտայ Բայինդիրը կշարունակի պաշտպանել դարպասը, Ամորիմը պատասխանել է․
«Ոչ ոքի տեղը կազմում երաշխավորված չէ։ Բոլորը պետք է պայքարեն։ Իմ աշխատանքը խաղերում հաղթելն է։ Ամեն խաղից առաջ ընտրում եմ այն կազմը, որն առավելագույն հնարավորություն է տալիս հաղթելու։ Մենք անում ենք ամեն ինչ՝ հաղթելու և միավորներ վաստակելու համար»։
Այսօր Պրեմիեր լիգայի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի «Չելսիին»։